Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Մանթաշյանցն ու Նանսենը` Աբովյան փողոցում
Մեր թերթի նախորդ համարում հոդված էինք տպագրել Աբովյան փողոցի նախկին տեսքի վերականգնման մասին, հույս ու համոզմունք ունենալով, որ Երևանի հնագույն փողոցը նորից կվերագտնի իր նախկին շուքն ու կոչումը:
Ուրախալի է, երբ սպասումը իրականություն է դառնում: Մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ` Աբովյան փողոցի կենտրոնական հատվածում բացվեց հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը, որի բացման արարողությանը Փարիզից մասնակցելու էին եկել Մանթաշյանցի թոռն ու ծոռը` 86-ամյա Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը իր որդու` Միքայել Մանթաշևի հետ, ովքեր ապրելով աշխարհի եվրոպական մասում` շարունակում են իրենց հայ զգալ, չնայած այն հանգամանքին, որ կորցրել են իրենց մայրենի լեզուն:
Աբովյան փողոցի նոր պատմությունը վերընձյուղվում է մի արձանով, որը մարմնավորում է բարությունը, բարերարությունը և գործարար մարդու հզորությունը: Այն նաև ապագայի խորհրդանիշ է, և օրինակ բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են բարերարությունը:
Մանթաշյանցի մասին մենք տարբեր առիթներով գրել ենք` նպատակ ունենալով մասսայականացնել նրա գործունեությունն այն բարեբեր հունդերի տարածման մասին, որոնք այնքան առատորեն շաղ էր տալիս մեծ բարերարը, հունձքը թողնելով իր ժողովրդի ապագային: Մեծ է եղել նրա ավանդը Հայաստանի զարգացման գործում, քանի որ 200-ից ավելի այն ուսանողները, ում հովանավորել է մեծ բարերարը, ոչ միայն կրթություն ստանալով աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններում վերադարձել են Հայաստան, այլև մեծ ավանդ են ունեցել մեր երկրի զարգացման գործում:
Մի քանի ամիս առաջ` ծննդյան 150- ամյակի առիթով Աբովյան փողոցում բացվեց նաև հայ ժողովրդի մեծ բարեկամներից մեկի` Ֆրիտյոֆ Նանսենի արձանը, որը եկավ լրացնելու Նանսենի անունը կրող այն բազմաթիվ անվանակոչումների ցանկը, որոնք սփռված են Հայաստանի տարբեր բնակավայրերում` խորհրդանշելով հայ ժողովրդի ջերմությունն ու ակնածանքը Նանսենի պայծառ հիշատակի ու անվան հանդեպ:
Օգնության հասնելով մեր ժողովրդի համար ամենածանր պահին` Նանսենը փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև մեր ժողովրդի սասանված հավատը առ այն, որ իր համար ամենաողբերգական պահին բարեկամներ ունի:
Ազգերի Լիգայում գաղթականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենը նաև առաջիններից մեկը եղավ, ով անվերապահորեն դատապարտեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և միջազգային բարձր ատյաններում ու քաղաքական հարթակներում իր զեկույցներով և դասախոսություններով բացահայտեց Օսմանյան կայսրության քաղաքականության էությունը` ազգերի իրավունքների պաշտպանության հարցը Ազգերի Լիգայում դարձնելով օրակարգային խնդիր:
Ահա ինչու` Հայաստանը չէր կարող անմասն մնալ Նանսենի ծննդյան 150-ամյակի միջոցառումներից և իր ամենագեղեցիկ ու վերականգնվող փողոցում տեղ չտալ իր մեծագույն բարեկամին: Իր սրտում` Երևանի սրտում, որովհետև հայ ժողովուրդն իր երախտավորների հիշատակը կրում է իր սրտում:
Ի դեպ` այս նշանակալի իրադարձությանը մասնակցելու համար Նորվեգիայից ժամանել էին Նորվեգիայի ԱԳ նախարար Ստյորեին և Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեվը:
08.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ